Վենեսուելան ստեղծել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյին ազատ արձակելու հանձնաժողով։
Նախարարների խորհրդի նիստում պաշտոնակատար նախագահը ստեղծել է բարձր մակարդակի հանձնաժողով՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ազատ արձակելու համար, հայնտնել է երկրի տեղեկատվության և կապի նախարար Ֆրեդի Նայեսը։
- Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Մադուրոն կարող էր մեկնել Թուրքիա, բայց «ընտրեց առճակատումը»։
«Ավելի լավ կլիներ, որ նա ընդուներ մեր առաջարկը։ Մադուրոն միայն կարող է ինքն իրեն մեղադրել։ Մենք նրան ելք տվեցինք։ Նա համարձակվեց մարտահրավեր նետել Թրամփին և ԱՄՆ զինվորականներին, և հիմա նրա հետույքը բանտում է», - նշել է սենատորը։
- 6 երկրներ հայտարարել են, որ ԱՄՆ-ն ստեղծել է «ծայրահեղ վտանգավոր նախադեպ» Վենեսուելայում։
Իսպանիայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Ուրուգվայի կառավարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ի գործողությունները «ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար և վտանգի են ենթարկում քաղաքացիական բնակչությանը»։
Անդրադառնալով Թրամփի վարչակազմի այն պնդմանը, որ ԱՄՆ-ն կկառավարի Վենեսուելան և կվերահսկի նավթի արտադրությունը, հիշյալ երկրների կառավարությունները նաև մտահոգություն են հայտնել բնական կամ ռազմավարական ռեսուրսների նկատմամբ ԱՄՆ կառավարության կողմից վերահսկողություն, կառավարում կամ արտաքին յուրացում հաստատելու ցանկացած փորձի վերաբերյալ»։

Русский