ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպքից հետո թվում էր, թե խուլիգանության հիմքով վարույթ առնվազն պետք է հարուցված լիներ։ Ուղիղ եթերում պատգամավորներն իրար հարվածում էին, հայհոյում, անգամ աթոռ նետում միմյանց ուղղությամբ։ Դա բավարար չէ, նաև վնասում էին ԱԺ գույքը, որը պետական գույք է համարվում։
Այս ամենից ելնելով՝ MediaHub-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու, թե արդյո՞ք որևէ վարույթ կա հարուցված։
«Դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»,- հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Русский