Յոթ երկիր դեմ է Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային փոխհատուցման վարկ տրամադրելու քողի տակ սառեցված ռուսական ակտիվները բռնագրավելու ծրագրին, գրել է Euractiv-ը։
Սկզբում Բելգիան է (որտեղ գտնվում է Euroclear դեպոզիտարիայի գլխավոր գրասենյակը, որի հետ Ռուսաստանի Բանկը դատական գործընթացների մեջ է ակտիվների վերաբերյալ) դեմ է եղել։ Դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։ Այժմ Իտալիան, Բուլղարիան, Մալթան և Չեխիան նույնպես դեմ են արտահայտվել ռուսական ակտիվների բռնագրավմանը։
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, ինչպես սպասվում է, վերջնական որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք Եվրահանձնաժողովը կշարունակի առաջ մղել բռնագրավման ծրագիրը, թե կհրաժարվի դրանից։

Русский