Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ

Blog Image

«Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ում գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, որոնցից մի քանիսը մահացել են։

«Թարմացված տեղեկատվության համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Ութ մարդ հոսպիտալացվել է։ Բժշկական օգնության դիմած մնացած 64-ը թեթև վնասվածքներ են ստացել», - ասվում է «Սիբուր»-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազային խառնուրդի բռնկման հետևանքով։

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտնել է, որ գործարանի մոտակայքում գտնվող որոշ տներում պատուհաններ են կոտրվել։

Send