29 մարդ է զոհվել Ղրիմում ԱՆ-26-ի կործանման հետևանքով, հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է ԱՆ-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և ինքնաթիռում գտնվող 23 ուղևորները զոհվել են, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ աղետի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Ինքնաթիռի հետ կապը կորել է Ղրիմի վրայով պլանային թռիչք կատարելիս:
Սա վերջին տարիներին Ռուսաստանում ԱՆ-26-ի առաջին կործանումը չէ։ 2021 թվականի հուլիսի 6-ին նման ինքնաթիռ է կործանվել, որն ուղևորատար չվերթ էր իրականացնում Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ։ Վարկածներից մեկի համաձայն՝ աղետի պատճառ կարող էր դառնալ վատ տեսանելիության պայմաններում օդաչուների սխալը։ Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 28 մարդիկ՝ 22 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամներ։

Русский