Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթի միջազգային օդանավակայանի վրա։
Քուվեյթի Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հաղորդել է, որ վնասվել է օդանավակայանի ռադարային համակարգը, սակայն զոհեր չկան։
Իրանը վնասել է ԱՄՆ օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի E-3 Sentry AWACS ինքնաթիռը վնասվել է Սաուդյան Արաբիայում «Արքայազն Սուլթան» ավիաբազային հարվածելու հետևանքով։ Իրանի հետ պատերազմի սկզբում ավիաբազայում տեղակայված են եղել ընդհանուր առմամբ վեց «E-3G Sentry AWACS» ինքնաթիռներ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Դուբայում ամերիկյան ռազմական ապաստարանների վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։

Русский