Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին Բուշերի ատոմակայանի մոտ նոր հարվածի մասին, որը վերջին 10 օրվա ընթացքում 3-րդն է․ հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն X-ում։
Իրանական կողմի տվյալներով՝ գործող ռեակտորին վնաս չի պատճառվել, կամ ռադիացիայի արտանետում չի եղել։
ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ միջուկային վթարի ռիսկը կանխելու համար։ Նա ընդգծել է, որ ատոմակայանի մոտ ռազմական ակտիվությունը անվտանգության սպառնալիք է ներկայացնում։

Русский