Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը հետաքննում է արտասահմանում ավելի քան 120 կենսալաբորատորիաների ֆինանսավորման հարցը

Blog Image

Միացյալ Նահանգները կհետաքննի արտասահմանում տեղակայված ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ամերիկացի հարկատուների կողմից, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը «New York Post»-ին։

Գաբարդը նշել է, որ իր թիմը մտադիր է «որոշել այդ լաբորատորիաների գտնվելու վայրը, թե ինչ պաթոգեններ են դրանք պարունակում և ինչ «հետազոտություններ» են անցկացվում այնտեղ»։

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի խոսքով՝ հետաքննվող կենսաբանական լաբորատորիաներից ավելի քան 40-ը տեղակայված են Ուկրաինայում։

ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմը հերքել է այնտեղ Վաշինգտոնի կողմից ղեկավարվող որևէ քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը։

«COVID-19 համավարակը բացահայտել է այն աղետալի գլոբալ հետևանքները, որոնք կարող են ունենալ կենսաբանական լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների վերաբերյալ հետազոտությունները», - ընդգծել է նա։

Send