Մինչ բոլորը հավաքվում են խաղաղության, դիվանագիտության, երկխոսության և լուծումների մասին խոսելու, Իսրայելը բռնության և էքսպանսիոնիզմի միջոցով բոլոր խնդիրները հետագա սրելու քաղաքականություն է վարում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Հուսով եմ՝ սա հնարավորինս շուտ կլուծվի, քանի որ մենք նույնիսկ չենք ուզում դիտարկել այլընտրանքը՝ [Իրանի դեմ] պատերազմի վերադարձը, ինչպես մենք նախկինում տեսել ենք, ոչնչացման մասշտաբների մեծացումից բացի որևէ այլ նպատակի չի ծառայի։ Բոլորը Իսրայելին անվանում են «սենյակում փիղ»։ Մինչ բոլորը հավաքվում են խաղաղության, դիվանագիտության, երկխոսության և լուծումների մասին խոսելու, մենք տեսնում ենք, որ Իսրայելը բռնության և էքսպանսիոնիզմի միջոցով բոլոր խնդիրները հետագա սրելու քաղաքականություն է վարում»,- հայտարարել է Ֆիդանը Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանի խոսքով՝ սա այլևս միայն տարածաշրջանային անվտանգության հարց չէ։ «Իսրայելի քաղաքականությունն այժմ դարձել է համաշխարհային անվտանգության հարց։ Երեկ Եվրամիությունը կոլեկտիվ որոշումներ է ընդունել Իսրայելի դեմ պատժամիջոցների վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային հասարակական կարծիքն ավելի վճռական կարձագանքի Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությանը», - շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը։

Русский