Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կուբացի սահմանապահներն ամերիկյան նավի ներխուժման հետ կապված արել են այն, ինչ պետք է անեին․ հայտարարություններ Կրեմլից

Blog Image

Կուբացի սահմանապահներն ամերիկյան մոտորանավի ներխուժման հետ կապված արել են այն, ինչ պետք է անեին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

- Ռուսաստանը կոչ է անում զսպվածության Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ;

- Ոչ ոք չպետք է խոչընդոտի Կուբայում հումանիտար հարցերի լուծմանը;

- Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է դիրքորոշում ձևավորել «Խաղաղության խորհրդին» Ռուսաստանի մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ։

- Ռուսաստանի և Բելառուսի նախագահները այսօր կքննարկեն միջազգային հարցեր, սակայն «Խաղաղության խորհրդի» թեման օրակարգում բարձր տեղ չի զբաղեցնում;

- Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները նվազում են, որը մասամբ փոխհատուցվում է ոչ նավթային և գազային եկամուտների աճով։

 

Կուբացի սահմանապահները կրակ էին բացել ԱՄՆ-ից Կուբայի տարածքային ջրեր մտած մոտորանավակի վրա։ Չորեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է նավի եղած 4 մարդ, վիրավորվել՝ վեցը։ Վիրավորվել է նաև մեկ սահմանապահ։

Կուբայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆլորիդայում գրանցված նավակը մտել է Կուբայի տարածքային ջրեր՝ Կուբայի Վիլլա Կլարա նահանգի Ֆալկոնես Քեյ կղզու մոտ, ինչը սահմանապահներին ստիպել է մոտենալ նավին՝ այն ճանաչելու համար։ Նավակի ուղևորները կրակ են բացել կուբացիների վրա՝ վիրավորելով կապիտանին, որից հետո սահմանապահները դիմել են ուժի։ Վիրավորներին հետագայում բժշկական օգնություն են ցուցաբերել։ Հավանայի պաշտոնյաները հայտարարել են, որ նավի անձնակազմն «ահաբեկչական մտադրություններ» է ունեցել։ «Նավի վրա տասը զինված անձինք կային, որոնք ցանկանում էին անօրինական կերպով մուտք գործել Կուբա», - ասել էր երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Send