Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բյորգե Բրենդեն Էպշտեյնի կապերի պատճառով հրաժարական է տվել Դավոսի ֆորումի նախագահի պաշտոնից

Blog Image

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) նախագահ և գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեն, որը ներգրավված է եղել ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի մեջ, հրաժարական է ներկայացրել, հաղորդել է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Բրենդեն հրաժարականի մասին հայտարարել է ֆորումի ղեկավարության կողմից Էպշտեյնի հետ իր կապերի վերաբերյալ անկախ հետաքննություն սկսելուց մի քանի շաբաթ անց։

«Neue Zürcher Zeitung»-ը նախկինում հայտնել էր, որ Էպշտեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Բրենդեն նամակ է ուղարկել ՀՏՖ-ի հոգաբարձուների խորհրդին։ Դրանում նա ֆինանսիստի հետ իր հանդիպումները թյուրիմացություն է անվանել։ Բրենդեն նաև ընդգծել է, որ 2019 թվականի հուլիսին Էպշտեյնի դեմ մեղադրանքներից հետո նա ՀՏՖ-ում իր ղեկավարներին տեղեկացրել է իր կապերի մասին։ 

Send