Հնդկաստանում Ազգային գվարդիայի քննության ժամանակ օդանավակայանի թռիչքուղին լցված է եղել մոտ 8000 թեկնածուով, գրել է «The Indian Express»-ը։
Մի քանի հազար թեկնածու մրցել են 187 տեղի համար, որը պահանջում է 5-րդ դասի նվազագույն որակավորում։
«Քանի որ դիմորդների թիվը շատ մեծ էր, առաջացել են լոգիստիկ խնդիրներ։ Այս խնդիրը լուծելու համար որոշվել է գրավոր քննությունն անցկացնել թռիչքուղում, որպեսզի բոլոր դիմորդները կարողանան այն հանձնել առանց որևէ դժվարության», - ասել է Սամբալպուրի ոստիկանության ավագ սպան։
Այլ շրջաններում քննությունն անցկացնելու համար օգտագործվել են մարզադաշտեր կամ մեծ հրապարակներ։ Թեկնածուներին վերահսկելու համար օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր, և բավարար թվով անձնակազմ է տեղակայվել քննությունը վերահսկելու համար։
Տեսանյութն այստեղ

Русский