Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ծերանոցում թnւնավորում է եղել, մաhացել է 3 մարդ, տուժել՝ ավելի քան 40-ը․ ՌԴ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Վիդնոյեի մասնավոր ծերանոցում բնակիչների թունավորման հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել՝ ավելի քան 40-ը։

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը նախորդ օրը հայտնել է 1 մահվան դեպքի մասին։

Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ միջադեպի պահին ծերանոցում եղել է 73 մարդ։ Ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել է տարբեր ծանրության վիճակներով, իսկ 3-ը մահացել են կարճ ժամանակ անց։

«Ծերանոցը ստուգվել է, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթերը, վերցվել են սննդի նմուշներ և սպասք», - հայտնել է կոմիտեն։ Քրեական գործի շրջանակներում (ՌԴ ՔՕ 238-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) քննիչները հարցաքննում են հաստատության ղեկավարությանը և բնակիչներին։

Send