Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն կարող են վերանվանվել

Blog Image

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է փոփոխությունների նախագիծ։

Նախագծի համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն վերանվանվում է «Պետական ակտիվների կառավարման կոմիտե», Ջրային կոմիտեն՝ «Հողի և ջրի կոմիտե»։

Կառավարությանը ենթակա և նախարարությանը ենթակա մարմինների ցանկը կտրվի նոր խմբագրությամբ, որի արդյունքում Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության ենթակայությանը։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացված մինչև սեպտեմբերի 17-ը։

 

Send