Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։
Հանդիպմանը «քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության օրակարգը, ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգության մարտահրավերները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը, և որ միջխորհրդարանական երկխոսությունը կենսական դեր է խաղում ԵԱՀԿ տարածքում փոխըմբռնման, վստահության և համագործակցության խթանման գործում։
Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում «խաղաղություն և կայունություն ապահովելու համար» Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումները։ Կիսվել է Ադրբեջանի դիրքորոշումը ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ։

Русский