ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը ընդունել 2026 թվականի փետրվարի 24-ին:
Euractiv-ի տվյալներով՝ քննարկվող սահմանափակումների թվում են ռուսական նավթատար նավերի սպասարկման արգելքը, Ռուսաստան շքեղ ապրանքների արտահանումը և ռուսական պարարտանյութերի ներմուծման ԵՄ քվոտաների կրճատումը։ Ֆինլանդիան և Շվեդիան առաջարկել են ներդնել այս միջոցառումները։

Русский