Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գեներալ Ալեքսեեւի դեմ մաhափորձի գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը․ ՌԴ ԱԴԾ

Blog Image

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձի գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը և հայտարարել, որ գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգներով, հայտնել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

Ռուսաստանի քաղաքացիներ՝ 1960 թվականին ծնված Լյուբոմիր Կորբան և 1959 թվականին ծնված Վիկտոր Վասինը, որոնք ձերբակալվել են Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, խոստովանել են իրենց մեղքը և նկարագրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձի հանգամանքները։

Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ Կորբան գործել է որպես մահափորձի անմիջական կատարող, իսկ Վասինը եղել է նրա հանցակիցը։

Կիեւն ավելի վաղ հերքել էր իր մասնակցությունը։

Send