Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը գրել է․
«Մամուլում անհարկի սպեկուլյացիա է եղել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու հարցով խաղաղության բանակցությունների վերաբերյալ: Իրականում, ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով: Այս համատեքստում Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետ, որոնք քննարկվում են Իրանի կողմից:
Եղբայրական երկրները՝ Թուրքիան ու Եգիպտոսը, ի թիվս այլոց, նույնպես իրենց աջակցությունն են հայտնում այս նախաձեռնությանը:
Պակիստանը լիովին հանձնառու է խաղաղության խթանմանն ու շարունակում է ամեն ջանք գործադրել տարածաշրջանում և դրանից դուրս կայունություն ապահովելու համար:
Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են առաջ շարժվելու համար»:
Հրապարակման մեջ Դարը նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆին։

Русский