Պարսից ծոցի երկրները հայտարարում են, որ ցանկանում են մասնակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած բանակցությունների՝ ընդգծելով, որ չնայած նրանք ունեն ինքնապաշտպանության իրավունք, նախընտրում են դիվանագիտական լուծումը, գրել է «The Times of Israel»-ը։
«Մենք ընդգծում ենք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներին ներգրավելու անհրաժեշտությունն այս ճգնաժամը լուծելու ցանկացած բանակցություններում կամ համաձայնագրերում՝ այնպես, որ դա նպաստի նրանց անվտանգությանն ու կայունությանը», - հեռուստատեսային ուղերձում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասիմ ալ-Բուդայվին։
Ալ-Բուդայվին նաև նշել է, որ Իրանը պահանջում է, որ նավերը վճարեն Հորմուզի նեղուցով տարանցման համար վճարներ։

Русский