Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

ԵՄ-ն և Ադրբեջանը համաձայնել են սկսել Նախիջևանի երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրությունները

Blog Image

Այսօր Եվրամիությունը և Ադրբեջանը «համաձայնել են ամրապնդել» իրենց գործընկերությունը ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և վերջերս մեկնարկած միջտարածաշրջանային կապի ծրագրի շրջանակներում։

Ըստ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության՝ կողմերը նպատակ ունեն «համատեղ բացահայտել» նոր տնտեսական հնարավորություններ՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի կայուն ու դիմացկուն կապերի միջոցով, և «խթանել երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և խաղաղությունը»։

Եվրամիությունը և Ադրբեջանը, Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ, համաձայնել եբ սկսել Նախիջևանի երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրությունները։ «Սա ներկայացնում է զգալի ներդրում Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման առումով։ Այս երկաթուղին կկազմի ավելի մեծ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի մաս, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ 15 օրվա նախատեսված տարանցիկ ժամանակահատվածով»,- գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

Send