Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Վրաստանը չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ կամ զորքեր ուղարկել Ուկրաինա․ Շալվա Պապուաշվիլի

Blog Image

Վրաստանը չի փոխել իր քաղաքականությունը և չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ կամ զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ինչպես գիտեք, Ուկրաինայի նախագահը Վրաստանում դեսպան է նշանակել, ինչը, մի կողմից, մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից, մեկ հարց է առաջանում. ի՞նչ է փոխվել։ Վրաստանը չի փոխել իր քաղաքականությունը։ Մենք չորս տարի առաջ ասել ենք, որ երկկողմ պատժամիջոցներ չենք կիրառի Ռուսաստանի դեմ, և շարունակում ենք դա ասել նաև հիմա։ Ինչպես ասացինք, որ զորքեր չենք ուղարկի այնտեղ կռվելու, այնպես էլ հիմա պետությունը չի պատրաստվում ուղարկել Ուկրաինա», - հայտարարել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանի նշանակումը։

«Հուսով եմ, որ դեսպանի այս նշանակումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի իշխանությունները վերանայել են վրացիների նկատմամբ, ցավոք, թշնամական հռետորաբանությունը, այդ հակավրացական որոշումները, այդ թվում՝ վրացական պետության դեմ։ Եվ հասկացել են, որ սա արդյունք չի տալիս, ուստի դեսպանի նշանակումը կարևոր է», - նշել է խորհրդարանի խոսնակը։

Հունվարի 26-ին Զելենսկին Միխայիլ Բրոդովիչին նշանակել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան։

 

Send