ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին նորից «կառավարիչ» / «նահանգապետ» է անվանել ու սպառնացել Չինատանի հետ գործարքի համար։
«Եթե կառավարիչ Քարնին կարծում է, որ Կանադան դարձնելու է «Ներմուծման նավահանգիստ» Չինաստանի համար՝ Միացյալ Նահանգներ ապրանքներ և արտադրանք ուղարկելու նպատակով, խորապես սխալվում է։
Չինաստանը ողջ-ողջ կուտի Կանադային, ամբողջությամբ կկլանի այն, ներառյալ՝ նրանց բիզնեսների, սոցիալական կառուցվածքի և ընդհանուր կենսակերպի կազմաքանդումը։
Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, այն անմիջապես կենթարկվի 100% մաքսատուրքի ԱՄՆ մտնող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի համար։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։

Русский