Ամերիկայի Միացյալ Նահանգներում շաբաթավերջին նախատեսված ավելի քան 8000 չվերթեր չեղարկվել են ուժեղ ձնաբքերի պատճառով, որոնք, ինչպես կանխատեսվում է, կարող են ավերածություններ առաջացնել երկրի մեծ մասում՝ սպառնալով խափանել էլեկտրաէներգիան և օրերով փակել գլխավոր ճանապարհները, գրել են տեղի ԶԼՄ-մները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Մոտավորապես 140 միլիոն մարդու Նյու Մեքսիկոյից մինչև Նոր Անգլիա ձնաբքի մասին նախազգուշացումներ են տրվել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է լայնածավալ, առատ ձյան և Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա ձգվող աղետալի մերկասառույցի մասին։
ԱՄՆ 14 նահանգների և Կոլումբիայի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ծայրահեղ ցրտի և առատ ձյան սպառնալիքի պատճառով։
Տեխասից մինչև Նյու Յորք արտակարգ դրություն է հայտարարվել այս շաբաթավերջին սպասվող փոթորկի պատճառով։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, զգալիորեն կիջնի զրոյից ցածր, ինչը կարող է հանգեցնել հազվագյուտ բնական երևույթի՝ ծառերի պայթյունների ուժեղ ցրտահարությունից։

Русский