Չինաստանում «Fox News»-ի նկարահանող խումբը 40 դոլար տուգանք է ստացել անօրինական կայանման համար, Պեկինից հաղորդել է «Fox News»-ի հաղորդավար Բրետ Բայերը։
Բայերի խոսքով՝ խմբի մեքենան անօրինական կայանված է եղել «բառացիորեն երկու րոպե», և վարորդը անմիջապես էլեկտրոնային տուգանք է ստացել։
«Մեծ Եղբայրը մեզ հետևում է։ Պեկինում բառացիորեն ամենուրեք տեսախցիկներ կան», - նշել է հաղորդավարը։ Նա հայտնել է, որ անցյալ տարի Չինաստանի մայրաքաղաքում տեղադրվել է ավելի քան 1500 նոր տեսախցիկ։
Այսօր Պեկինում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի միջև բանակցությունները։ Ամերիկայի նախագահի պաշտոնական այցը կտևի մինչև մայիսի 15-ը։

Русский