Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ Թրամփը չհարվածեց Իրանին, ինչո՞ւ վերջին պահին միտքը փոխեց

Blog Image

Դոնալդ Թրամփը սպառնում է Թեհրանին հարվածել, եթե երկրի իշխանությունները հրաժարվեն ստորագրել միջուկային համաձայնագիրը: Օրերս Պարսից ծոց է հասել ամերիկյան ավիակիրների խումբ: Հարվածը իսկապես պլանավորված էր։ Եվ վերջին պահին Թրամփը փոխեց իր միտքը։ Թրամփը ցանկանում էր բռնել բողոքի ցույցերի ալիքը։ Այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ բողոքի ցույցերը տեղի էին ունենում, նա ուզում էր աջակցել դրանց ու հարված հասցնել Իրանին։ Արտահոսքեր կան, ըստ որոնց՝ Թրամփին ասվել է՝ մենք ժամանակ չենք ունենա աջակցել բողոքի ցույցերին, ռեժիմի փոփոխությունը բացարձակապես երաշխավորված չէ, կա հակադարձման լուրջ ռիսկ, և մենք չունենք այն կանգնեցնելու հնարավորություն։

Ի՞նչ է ուզում ԱՄՆ նախագահը Իրանից։ Կմիջամտի՞ արդյոք Մոսկվան։ Որքանո՞վ է հավանական ռեժիմի փոփոխությունը Թեհրանում։ Ակնհայտ է, որ Թրամփը կարող է ցանկացած պահի փոխել իր միտքը։ Մենք երբեք չգիտենք, թե ինչ է կատարվում նրա գլխում։ 

Կան ենթադրություններ, որ նա ցանկանում է փոխել Իրանի իշխող վերնախավին: Այսինքն՝ վերացնել հոգևոր առաջնորդին,  որպեսզի այլ մարդիկ գան, և նրանք, ակնհայտորեն, գուցե, ավելի հարմարվողական լինեն: Որովհետև Թրամփը, ընդհանուր առմամբ, կարծես թե պատրաստ է գործարքի: Բայց ներկայիս իրանական վերնախավը չի համաձայնի նրա առաջարկած գործարքին: 

Ռեժիմի փոփոխությունը ոչ միայն պահանջում է ազատվել ներկայիս ղեկավարությունից, այլ նաև տանկերով մայրաքաղաք մտնել։  Բաղդադում ռեժիմի փոփոխություն իրոք տեղի ունեցավ 2003 թվականին, քանի որ ամերիկյան տանկերը մտան և տապալեցին Սադամ Հուսեյնին։ Բայց այսօր գրեթե անհնար է պատկերացնել ամերիկյան տանկերը Թեհրանում։ Այսպիսով, դժվար է սա պատկերացնել՝ որպես իրատեսական նպատակ։

Վերջապես կա երրորդ տարբերակ՝ Թրամփը կարող է  երկիրը ներքաշել մշտական ճգնաժամի մեջ։

Հիմնական խնդիրն այն է, որ Թրամփին կարծես  հաջողվել է կանգնեցնել ուրանի հարստացման գործընթացը։ 

Այսպիսով, ստեղծված իրավիճակում Իրանի ղեկավարությունը վճռականորեն տրամադրված է լայնածավալ պատերազմի։ Նրանք կօգտագործեն իրենց ողջ կարողությունը՝ հարվածելով թիրախներին։ Սա առաջին հերթին վերաբերում է տարածաշրջանում ամերիկյան թիրախներին, որոնցից շատերն իրականում շատ ավելի վատ են պաշտպանված, քան Իսրայելինը։ Կա ևս մի «զենք», որն Իրանը միշտ պահում է իր պահեստում: Առաջին և ամենակարևորը, իհարկե, Հորմուզի նեղուցը փակելու վտանգն է։

Իսկ կարո՞ղ է Մոսկվան ինչ-որ կերպ օգնել Թեհրանին։ Ի վերջո, նրանք դաշնակիցներ են։
Ռուսաստանը ակնհայտորեն պատրաստ չէ կռվել Միացյալ Նահանգների դեմ։ Ոչ Թրամփի օրոք, ոչ էլ դրանից առաջ։ Եվ ինչո՞ւ պետք է դա անի, հատկապես իրանական շահերի համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է. նա չէր ցանկանա կորցնել իր գործընկերոջը։ Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր են ներդրվել։ Որոշ ներդրումներ եղել են՝ ոչ մեծ, բայց այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում ամեն տարի Իրանում  ներդրվել է մոտ մեկ միլիարդ դոլար, երբեմն՝ նույնիսկ ավելին։

Ռուսաստանը կարող է զենք մատակարարել, բայց այդ երկիրը շատ քիչ հնարավորություն ունի իրականում ազդելու իրավիճակի վրա: Իհարկե, կարելի է հայտարարություններ անել ՄԱԿ-ի ամբիոնից որքան ուզես: Բայց իրականում, եթե Թրամփը ցանկանա ինչ-որ բան անել, Ռուսաստանն ակնհայտորեն այն ուժը չէ, որը կարողանա  լուրջ ազդեցություն ունենալ դրա վրա:

Send