Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի վրայով ոչնչացրել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք

Blog Image

Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի մարզերի վրայով ոչնչացրել են ուկրաինական 127 անօդաչու թռչող սարք, հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի վրայով։ Անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Թաթարստանի, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի վրայով։

Ապրիլի 25-ի գիշերը Եկատերինբուրգում անօդաչու թռչող սարքը հարձակվել է բնակելի շենքի վրա։ Սվերդլովսկի մարզի ղեկավարԴենիս Պասլերի խոսքով՝ հարձակման վայրից տարհանվել է հիսուն մարդ։ Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո վեց մարդ դիմել է բժշկական օգնության։ Պասլերի խոսքով՝ զանգերի հիմնական պատճառը ծխի ներշնչումն է եղել։

Send