ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոն կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի հետ կքննարկի ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը։
«Ես ամեն ինչի մասին կխոսեմ», - Reuters-ը մեջբերել է Թրամփի խոսքերը։
Գործակալության տվյալներով՝ Իրանը, ՆԱՏՕ-ն և Միացյալ Թագավորության թվային ծառայությունների հարկը կլինեն այն թեմաների շարքում, որոնք ԱՄՆ նախագահը նախատեսում է բարձրացնել արքայի հետ հանդիպման ժամանակ։ «Ես դրա մասին կխոսեմ։ Նա իմ ընկերն է, հիանալի տղա», - նշել է Թրամփը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Չարլզի և թագուհի Կամիլայի պետական այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է ապրիլի 27-30-ը։

Русский