Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ալագյազի վերջնամասում բախվել են «GAZel» և «UAZ», վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից

Blog Image

Հունվարի 17-ին, ժամը 12։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ բնակավայրի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZel» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վարորդը և «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send