Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Երևանում, 52-ամյա տղամարդը «Viva Armenia»-ի սպասարկման սրահում հնչեցրել է տարաբնույթ հայհոյանքներ․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի Արաբկիրի պահպանության բաժնի վաշտի ծառայողները Ազատության պողոտա 24/2 հասցեում գործող «Viva Armenia» բջջային օպերատորի սպասարկման սրահից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Սաշա Պ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սաշա Պ․-ն գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում և հասարակական վայրում հնչեցրել է տարաբնույթ հայհոյանքներ։

 

Send