Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սևանա լճում ջրահեղձման դեպքե՞ր են եղել

Blog Image

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:02-ին, Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ միմյանց են բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրում։

Ջրափրկարարները լճից դուրս են բերել երկու քաղաքացու․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել էին ՆԳՆ փրկարար ծառայությունից։

MediaHub-ը ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման դեպքեր կրկնվել են, և արդյո՞ք Սևանա լճում այս տարի ջրահեղձման դեպքեր են եղել։ «Նշած դեպքն առաջին անգամ է այս տարի, ամառվա սեզոնին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը և ջրային պարեկային ծառայությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում համատեղ՝ Սևանա լճի վրա և հարակից տարածքներում, ափին, հանրային լողափերում և այլն, ապահովում են քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգ հանգիստը Սևանա լճում»,- նշեց Սարգսյանը։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ համատեղ, արագ արձագանքում են ցանկացած դեպքի, ցանկացած ահազանգի։

Մարիաննա Արամյան

Send