ԱՄՆ ուժերը չեն կարողանում կանխել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի արգելափակումը, քանի որ Թեհրանն օգտագործում է հազարավոր մոտորանավակներ, գրել է «The New York Times»-ը։
Հոդվածում դրանք անվանում են «մոծակների նավատորմ»:
Նավակները կարող են զարգացնել մինչև 185 կիլոմետր ժամ արագություն: Դրանք հագեցած են գնդացիրներով և կարող են արձակել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Նավակները դժվար է հայտնաբերել հարձակումից առաջ և «անհետանում» են կարճ ժամանակ անց: «Մոծակների նավատորմը» հաճախ քողարկվում է ստորգետնյա բունկերներում:

Русский