Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում՝ ռազմավարության բացակայության և աշխարհի համար տնտեսական հետևանքների համար։
Բրիտանական Mirror թերթին տված հարցազրույցում Ռիվզն ասել է, որ «շատ հիասթափված և զայրացած է», որ Միացյալ Նահանգները չունի հստակ նպատակներ կամ Իրանի պատերազմից դուրս գալու ծրագիր։ «Սա պատերազմ է, որը մենք չենք սկսել։ Դա պատերազմ էր, որը մենք չէինք ուզում։ Ես շատ հիասթափված և զայրացած եմ, որ ԱՄՆ-ն մտավ այս պատերազմի մեջ առանց հստակ դուրս գալու ծրագրի, առանց հստակ պատկերացման, թե ինչ էին փորձում հասնել», - ասել է պաշտոնյան։
Նա նաև հավելել է, որ դա հանգեցրել է Հորմուզի նեղուցի փակմանը։
Ռիվզն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան չունի հակամարտությանը միջամտելու ծրագրեր և հավելել է, որ ոչ ոք իրանական ռեժիմի կողմնակից չէ, բայց ԱՄՆ-ն պետք է մշակեր իր գործունեության հստակ ռազմավարություն։
«Ակնհայտ է, որ ոչ մի ողջամիտ մարդ չի աջակցում իրանական ռեժիմին, բայց հակամարտության մեջ մտնել՝ առանց հստակ պատկերացման, թե որոնք են քո նպատակները և առանց հստակ պատկերացման, թե ինչպես ես դրանից դուրս գալու, կարծում եմ, որ դա հիմարություն է, և դա ազդում է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ապրող ընտանիքների վրա», - ընդգել է պաշտոնյան։

Русский