Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանում առաքելությունը կավարտվի վարչակարգի փոփոխությունից հետո․ «Մոսսադի» ղեկավար

Blog Image

Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության՝ «Մոսսադի» տնօրեն Դեյվիդ Բարնեան հայտարարել է, որ գործակալության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այնտեղ քաղաքական փոփոխություններից հետո։

Հոլոքոստի հիշատակի օրը ելույթ ունենալով՝ Բարնեան նշել է, որ «Մոսսադը» գործել է Թեհրանում՝ ապահովելով օդուժի թիրախներին հարվածելու ճշգրիտ տվյալներով։

«Մեր առաքելությունը դեռևս ավարտված չէ, բայց մենք երբեք չէինք պատկերացնում, որ այն կավարտվի ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո։ Մենք պլանավորել էինք, որ մեր արշավը կշարունակվի Թեհրանի վրա հարձակումներից հետո։ Մեր պարտականությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այս... ռեժիմը տապալվի», - ասել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։

Send