ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Կատարի կառավարությունից նվեր ստացած նոր «Air Force One» ինքնաթիռը։
Օդանավի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Էնդրյուսի ռազմաօդային բազայում։ Թրամփն ինքնաթիռն անվանել է «ամենամեծը և լավագույնը բոլոր առումներով» և խոստացել, որ այն կլինի «թռչող Սպիտակ տուն՝ այնպիսի շքեղությամբ, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել»։
«Boeing 747»-ի արժեքը գնահատվում է 400 միլիոն դոլար։ Կարմիր, սպիտակ և կապույտ գունավորմամբ ինքնաթիռը կգլխավորի հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ Վաշինգտոնում կայանալիք շքերթը։

Русский