ԱՄՆ-Իրան պատերազմի դադարեցման բանակցությունները կարող են վերսկսվել Շվեյցարիայում առաջիկա օրերին, հայտնել է Axios-ը։
Ըստ պարբերականի՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆն արդեն ճանապարհին է, իսկ ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն արդեն Շվեյցարիայում է։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես կարող է ժամանել Շվեյցարիա շաբաթ օրը, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Բանակցությունները նախկինում հետաձգվել էին Իսրայելի կողմից Լիբանանին ուղղված հարվածների պատճառով։ Աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հստակեցրել է, որ Լիբանանում հրադադարը Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակման հիմնական պայմանն է։
Քաթարի վարչապե,տ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, որը ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդներից մեկն է, արդեն ժամանել է Շվեյցարիա։

Русский