Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իտալիան առաջարկում է Իրանի ԻՀՊԿ-ն ներառել աhաբեկչական կազմակերպությունների ցանկում ու ​​պատժամիջոցներ կիրառել

Blog Image

Իտալիան առաջարկում է հունվարի 29-ին քննարկել և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում և անհատական ​​պատժամիջոցներ կիրառել։

«Հինգշաբթի օրը, Բրյուսելում կայանալիք եվրոպական արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ես կառաջարկեմ, մեր գործընկերների հետ համակարգված, ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում և անհատական ​​պատժամիջոցներ կիրառել այդ նողկալի գործողությունների պատասխանատուների նկատմամբ»,- գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ նկատի ունենալով ցուցարարների դեմ գործողություններն Իրանում անկարգությունների ժամանակ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել էր արևմտյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 30,000 մարդ է մահացել։

Send