Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվայի օդանավակայանում չվերթների գրանցման ժամկետները երկարաձգվել են․ ո՞րն է պատճառը

Blog Image

Մոսկվայի օդանավակայանները հայտարարել են, որ չվերթների գրանցման ժամկետները երկարաձգվել են տեխնիկական խնդիրների պատճառով։

Սա տեղի է ունեցել Leonardo ամրագրման համակարգում տեղի ունեցած խափանման հետևանքով։ Տրանսպորտի նախարարությունից  հայտարարել  են, որ «Ռոսավիացիայի» հետ համատեղ ուժեղացրել է օդային երթևեկության մոնիթորինգը։

«Տրանսպորտի նախարարության և Դաշնային օդային տրանսպորտի գործակալության մասնագետները, ավիաընկերությունների և օդանավակայանների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում թռիչքների ժամանակացույցի վրա դժվարությունների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

«Հնարավորության դեպքում ուղևորները ձեռքով են գրանցվում թռիչքների համար, և ձեռնարկվում են այլ միջոցներ իրավիճակին արձագանքելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Աէրոֆլոտ»-ը հայտնել էր Leonardo-ի ամրագրման համակարգում խափանման մասին, որը ժամանակավորապես սահմանափակել էր ուղևորների գրանցումը և ուղեբեռի մշակումը»։

Send