Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ. ուժի մեջ է մտել նրա դատավճիռը։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից:
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբանների բողոքը Թովմասյանին մեղավոր ճանաչելու դատավճռի դեմ: Սա նշանակում է, որ դեռ 2024 թվականին կայացված դատավճիռը մտնում է ուժի մեջ:
Այդ վճռով Թովմասյանը մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Բայց չի ազատազրկվի, քանի որ անցել է վաղեմության ժամկետը:
Էմմա Մարտիրոսյան

Русский