Կառավարությունը 2026 թվականի պետական բյուջեից 63 միլիոն 135 հազար դրամ է հատկացնում «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման նախագծման համար։
Ըստ հիմնավորման՝ նպատակը տարածքը թեթև ատլետիկայի և պարաատլետիկայի միջազգային չափանիշներին հարմարեցնելն է։
Մինչև 2027թ. հուլիսի 23-ը սկսվող խաղերը պետք է հիմնանորոգվեն հանդերձարանները, սանհանգույցները, վազքուղիները, բարեկարգվի տարածքը։
Ժամկետների «խիստ սղության պատճառով» (նախագծերը պետք է պատրաստ լինեն մինչև 2026թ. հոկտեմբեր), գնումը կատարվում է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Հատկացված գումարից 61 միլիոն դրամը կուղղվի նախագծմանը, իսկ 2.135 միլիոն դրամը՝ փորձաքննությանը։

Русский