«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, MediaHub-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն։
Քրեական վարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Ընդդիմությունը հետապնդումը որակում է քաղաքական։

Русский