Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հնդկաստանում բարձրաստիճան պաշտոնյան է մաhացել ինքնաթիռի վթարի հետևանքով

Blog Image

Հնդկաստանի Մումբայ քաղաքից թռչող «Learjet 45» բիզնես դասի ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բարամատի օդանավակայանի մոտ վայրէջք կատարելիս։

Հնդկաստանի ամենահարուստ Մահարաշտրա նահանգի արևմտյան մասում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է գլխավոր նախարարի տեղակալ Աջիտ Պավարը։ Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը։ Պաշտոնյան ճանապարհորդել է չարտերային չվերթով՝ երկու ուղեկիցների հետ։ Օդանավը հրդեհվել է թռիչքի ժամանակ և վթարի ենթարկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի ավիացիոն կարգավորող մարմնին։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Պավարի երկու աշխատակիցներից բացի, ինքնաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ. ոչ ոք չի փրկվել։

Send