ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան մեծ ուժեր մոտենում են Իրանին։
«Եվս մեկ մեծ, գեղեցիկ նավատորմ այս պահին գեղեցիկ կերպով շարժվում է դեպի Իրան, այնպես որ կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք համաձայնության կգան», - ասել է Թրամփը՝ Այովայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ եթե 2025 թվականի հունիսին Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին հարված չհասցվեր, «մեկ ամիս անց նրանք կունենային միջուկային զենք, և մենք ստիպված կլինեինք դա անել»։

Русский