Ադրբեջանի քաղաքացիական հասարակության արտաքսված ներկայացուցիչները նամակ են հղել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ հայտարարելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին, հայտնել է «Meydan TV»-ն։
Նամակում հատուկ նշվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի ապրիլյան այցը։ Հեղինակների խոսքով՝ Բաքվի հետ էներգետիկ համագործակցության վրա շեշտադրումը և իշխանությունների նկատմամբ հանրային քննադատության բացակայությունը երկրի ներսում ընկալվել են որպես նշան, որ ճնշումների աճը չի հանդիպի Եվրամիության դիմադրությանը։

Русский