Անցյալ ամիս ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում խուզարկել են Չինաստանից Իրան ուղևորվող նավի վրա և առգրավել ռազմական բեռ։ Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 12-ին, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաների։
Հատուկ գործողությունների խմբի կողմից այս խուզարկությունը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերին, սակայն միայն վերջերս է բացահայտվել։
Նման գործողությունները ԱՄՆ-ի համար անսովոր են եղել նախորդ վարչակազմերի օրոք։ Ծովում այս գործողությունը նպատակ ունի կանխել Թեհրանի կողմից իր ռազմական զինանոցի վերականգնումը։
Մի պաշտոնյայի խոսքով՝ բեռը բաղկացած է եղել այնպիսի բաղադրիչներից, որոնք կարող էին օգտագործվել Իրանի սովորական զենքի արտադրության համար։ Նա հավելել է, որ բեռը ոչնչացվել է։
Ամերիկյան ուժերը նավի վրա են բարձրացել Շրի Լանկայի ափից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա, հաղորդել է հրատարակությունը։ Հետագայում նավին թույլատրվել է շարունակել իր ճանապարհորդությունը։

Русский