Սխալ ատամի խոզանակ ընտրելու պատճառով կարող են առաջանալ պարոդոնտիտ, սեպաձև արատներ և լնդերի էրոզիա, «Մոսկվա 24»-ին ասել է ատամնաբույժ և թերապևտ Մարիա Բելյաեւան։
Ըստ նրա՝ կարևոր է նախ գնահատել մազիկների կարծրությունը։ Մասնագետը պարզաբանել է, որ միջին չափի մազիկները հարմար են շատ մարդկանց համար, մինչդեռ փափուկ մազիկները լավագույնն են արյունահոսող լնդերի համար։
«Այնուամենայնիվ, բոլորի համար լավագույնն է խուսափել կոշտ խոզանակներից, քանի որ խոզանակելիս նույնիսկ մի փոքր ավելի շատ ճնշում գործադրելը կարող է վնասել լնդերը։ Այս վնասը կհանգեցնի արյունահոսության և ցավի, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել բորբոքային հիվանդությունների, ինչպիսիք են գինգիվիտը և պարոդոնտիտը, զարգացմանը։ Ավելին, ատամի վզիկի տարածքում կարող են զարգանալ ոչ կարիեսային վնասվածքներ, ինչպիսիք են սեպաձև արատները և էրոզիաները», - զգուշացրել է Բելյաեւան։
Ստոմատոլոգը նաև կոչ է արել ընտրել սինթետիկ նյութերից (նեյլոն, պոլիեսթեր) պատրաստված մազիկներով ատամի խոզանակներ, որոնք ավելի քիչ են ենթակա մանրէների կուտակմանը: Ատամի խոզանակի գլխիկը պետք է բավականաչափ փոքր լինի՝ յոթերորդ և ութերորդ ատամներին հասնելու և ամբողջ շարքը մանրակրկիտ մաքրելու համար։

Русский