Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ինչ է անելու ԱՄՆ-ն Իրանի կողմից Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման համար

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցումն Իրանի կողմից լուրջ միջադեպ չի համարում, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հիմնվելով ամերիկացի առաջնորդի հետ զրույցի վրա։

Ինչպես նշում է թերթը, հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը փորձել է նվազեցնել միջադեպի նշանակությունը՝ ասելով, որ այն «այդքան էլ մեծ խնդիր չէր» և ընդգծել, որ «օդաչուն լավ է»։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Իրանի ծովային շրջափակումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հաղորդում է թերթը։

Ըստ «The Wall Street Journal»-ի՝ Թրամփը, որն ավելի վաղ իր օգնականներին ասել էր Իրանի դեմ ռազմական արշավը վերսկսելու հնարավորության մասին, եթե ամերիկացի զինվորներ զոհվեն, դեռևս չի ցանկանում վերսկսել լայնածավալ ռմբակոծությունները։

Սկզբում Թրամփը մտադրություն չի ունեցել հարձակվել Իրանի վրա Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցման ի պատասխան, բայց փոխել է իր միտքը, երբ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը խորհուրդ են տվել անել դա, հաղորդել է «The Wall Street Journal»-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զինված ուժերը «պատասխանում» են Իրանին երեքշաբթի օրը Apache ուղղաթիռի խոցման համար։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է պատասխանել։ Նրանք ուղղաթիռ են խոցել, և մենք պատասխանում ենք հենց հիմա, երբ խոսում ենք։ (...) Սա պատասխան է նրան, ինչ նրանք արեցին մեր ուղղաթիռի հետ երեկ երեկոյան, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժեղ, շատ հզոր, և հենց դա էլ կա», - ասել է Թրամփը «ABC News»-ին տված հարցազրույցում։

Այնուամենայնիվ, նախագահը վերահաստատել է Իրանի հետ համաձայնագիր կնքելու իր ծրագրերը։ «Ես հավատում եմ վճռական պատասխանին։ Ես միշտ հավատացել եմ դրան իմ ողջ կյանքում։ Եվ մենք շատ լավ համաձայնագիր ենք ունեցել, և հավանաբար կունենանք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Send