Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով միտումնավոր հարվածել է Սեւաստոպոլի խորհրդանշականն շենքին, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը։
«Սևաստոպոլի պաշտպանությունը 1854–1855» համայնապատկերով շենքի մոտ աշխատում են 83 մարդ և Ռուսաստանի փրկարարական ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության 22 միավոր տեխնիկա։ Տուժածներ չկան։
«Իրավիճակը չափազանց լուրջ է. արդեն պարզ է, որ Ֆրանց Ռուբոյի մեծ գլուխգործոցը գործնականում ոչնչացված է։ Բարբարոսները միտումնավոր հարվածել են մեզ համար թանկ շենքին՝ փորձելով ոչնչացնել մեր էությունը», - գրել է Ռազվոժաեւը։

Русский