Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանում պատրաստվում են դիմակայել ԱՄՆ-ի նոր հարվածներին. Bloomberg

Blog Image

Իրանի իշխանությունները պատրաստվում են դիմակայել ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մեծ մասշտաբ ունենալ, քան նախորդները. այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի։

Պաշտոնյայի խոսքով՝ երկրում տնտեսական իրավիճակը ծանր է, սակայն Իրանը հարմարվում է դրան և պահպանում է նոր ռմբակոծություններին արձագանքելու կարողությունը։

Գործակալությունը նշել է, որ Իրանում գնաճը մոտեցել է 90%-ի, իսկ ռիալը վերջին երկու ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի մոտ մեկ քառորդը։ Նախնական գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբերին՝ հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ, երկիրը տանկերների վրա չի բեռնել հում նավթի ոչ մի խմբաքանակ։ Չինական որոշ նավթավերամշակման գործարաններ մատակարարումներն իրականացվում են լողացող պահեստարաններում առկա պաշարներից։

Շրջափակման մեկնարկից հետո Իրանը առևտրի մի մասը վերաուղղորդել է ցամաքային սահմաններով և Կասպից ծովով։ Սակայն, ինչպես նշում է Bloomberg-ը, այդ երթուղիների թողունակությունը բավարար չէ Պարսից ծոցում առկա սահմանափակումները լիովին փոխհատուցելու համար։ Մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է ընդլայնել Թեհրանի դեմ պատժամիջոցները. հոկտեմբերի 1-ին դրանց թիրախում են հայտնվել իրանական խոշոր ավտոարտադրողներ և երկաթուղային մի քանի ընկերություններ։

ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկում USS Theodore Roosevelt ավիակիրը և լրացուցիչ ուժեր՝ մոտ 10 000 նավաստի և ծովային հետևակային։ Ավիակրի ժամանումից հետո Մերձավոր Արևելքում կարող են գործել ԱՄՆ-ի երեք ավիակրային հարվածային խմբեր։ Սակայն, ինչպես հավելում է գործակալությունը, դեռևս պարզ չէ, թե արդյոք այնտեղ արդեն գործող երկու խմբերը կմնան տարածաշրջանում։

Send