Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում գտնվող շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել է հինգ պաղեստինցի, այդ թվում՝ մեկ երեխա։
Տեղական աղբյուրների համաձայն՝ իսրայելական բանակը հարվածել է Գազա քաղաքի արևմտյան մասին։
Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է հինգ պաղեստինցի (այդ թվում՝ մի աղջիկ), ևս մի քանիսը վիրավորվել են։ Հարձակման վայրում նաև զգալի ավերածություններ են գրանցվել։ Զոհերին և վիրավորներին տեղափոխել են Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոց։
Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ չնայած 2025 թվականի հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած հրադադարին։
Հրադադարի հաստատումից ի վեր պաղեստինյան անկլավի վրա իրականացված իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 1500, վիրավորվել՝ ավելի քան 5000 պաղեստինցի։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 040-ի, իսկ վիրավորներինը՝ 175 168-ի։

Русский