Չինաստանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ որոշմանը։
«Պեկինը դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների և արտատարածքային իրավասության կիրառմանը։ Մաքսատուրքային և առևտրային պատերազմները հաղթողներ չունեն, և հարկադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները։ Պեկինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը։

Русский